Ճամայկայում կառավարող կուսակցությունը հաղթել Է խորհրդարանական ընտրություններում

Armenpress 10:20, 4 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամայկայի կառավարող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներն ընտրատարածքների մեծ մասում հաղթանակ են տարել երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) պատգամավորների ընտրություններում: Սեպտեմբերի 3-ին համապատասխան տվյալները հրապարակել Է կղզի պետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեների 99 տոկոսի հաշվումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախնական տվյալներով՝ հիշյալ քաղաքական ուժը կստանա 63 աթոռներից 49-ը եւ խորհրդարանում իր ներկայացուցչությունը կավելացնի 17 պատգամավորով:

Ճամայկայի Լեյբորիստական կուսակցության ծրագիրն առաջարկում Է շուրջ 100 միլիոն դոլարի տրամադրում գյուղատնտեսության եւ փոքր գործարարության օժանդակման համար, ինչպես նաեւ գործազրկության նվազեցում եւ երկրի Կենտրոնական բանկի բարենորոգում: Ընդդիմադիր Ժողովրդական ազգային կուսակցությունը  ձեռք Է բերել 14 տեղ  Ներկայացուցիչների պալանտում: Ընտրողների ցուցակներում մտցվել Է շուրջ 1,9 միլիոն մարդ:

Կամարտահայտությունը տեղի Է ունեցել առողջապահության նախարարության անվտանգության միջոցների հանձնարարականների պահպանմամբ՝ կորոնավիրուսով վարակումը կանխելու հեամար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am