Նավթատար լցանավում հրդեհ է բռնկել Շրի Լանկայի ափերի մոտ

Armenpress 11:54, 3 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնկում Է տեղի ունեցել պանամական դրոշի ներքո ընթացող New Diamond նավթատար լցանավում Շրի Լանկայի ափերի մոտ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել Է Ada Derana պորտալը՝ վկայակոչելով կղզի պետության ռազմածովային ուժերը:

Նրանց տվյալներով հրդեհն առաջացել Է մեքենայական բաժանմունքում, սակայն կրակը չի հասել նավթով լի նավամբարներ:

Պորտալի տեղեկատվությամբ՝նավում կարող Է լինել 23 մարդ: Շրի Լանկայի ռազմածովային ուժերը մի քանի նավ են ուղարկել լցանավին օգնության:

Ինչպես իր հերթին նշել Է Reuters գործակալությունը, նավը վարձված Է Հնդկաստանի Indian Oil Corporation նավթընկերության կողմից եւ ընթանում Էր Հնդկաստանից Քուվեյթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am