Պեկինը սեպտեմբերի 3-ից կվերականգնի ուղիղ հաղորդակցությունը ութ երկրների հետ

Armenpress 15:11, 2 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինը սեպտեմբերի 3-ից կվերականգնի ուղիղ միջազգային ավիահաղորդակցությունը ութ երկրների հետ, Ռուսաստանը դրանց թվում չկա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ՉԺՀ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունը: Չինաստանի իշխանությունները մարտի 23-ից որոշում են ընդունել Պեկին ժամանող բոլոր միջազգային չվերթները վերաուղղորդել երկրի այլ քաղաքներ:

«Սեպտեմբերի 3-ից սկսած՝ կվերսկսվեն Պեկին ինը չվերթները Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից, Հունաստանից, Դանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից եւ Կանադայից»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ այդ երկրներից են հայտնաբերվել COVID-19-ի ամենաքիչ բերովի դեպքերը: Առաջին միջազգային չվերթը, որը կժամանի Պեկին, կդառնա չվերթը Կամբոջայի Պնոմպեն մայրաքաղաքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am