Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն`հրդեհի բռնկումով

Armenpress 13:59, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից,  դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կան երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am