ԱԺ-ն սեպտեմբերի 4-ին արտահերթ նստաշրջան կգումարի

Armenpress 12:53, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան կգումարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է հրապարակման մեջ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգը դեռևս հասանելի չէ խորհրդարանի կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am