Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրելԴամասկոսի արվարձանին. ՍԱՆԱ

Armenpress 10:52, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը հաղորդում Է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օդից իսրայելական ագրեսիայի Է ենթարկվել Դամասկոսի արվարձանը: Մեր հակաօդային պաշտպանությունը ետ Է մղել մի շարք հրթիռային հարվածներ»,-գրում Է գործակալությունը:

Ավելի վաղ սիրիական «Ալ-Վաթան» թերթը հաղորդել Էր, որ հրթիռային հարվածների Է ենթարկվել Կասվայի շրջանը, իսկ հարվածները հասցվել են ինքնաթիռներին՝ Գոլանի բարձունքների շրջանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am