Երևանի տարբեր հատվածներում կտեղադրվեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար

Armenpress 18:11, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Երևանի տարբեր հատվածներում տեղադրված կլինեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար, որտեղ բնակիչները կլցնեն արդեն տանը տեսակավորած թափոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար հայտնել է, որ առաջիկայում այդպիսի աղբամաններ կտեղադրվեն 100 բակերում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am