ՀՀ ԱԺ նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին

Armenpress 18:34, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին ծննդյան օրվա կապակցությամբ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում ասված է.

«Մեծարգո Նուրլան Զայրուլայի, ընդունեք իմ ջերմագույն եւ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր արհեստավարժության եւ իմաստուն ու հեռատես պետական գործչի փորձի շնորհիվ վաստակել եք խորին հարգանք եւ հեղինակություն: Մենք շնորհակալ ենք մեր խորհրդարանների միջեւ գործընկերային փոխհարաբերությունների զարգացման հարցերում Ձեր մշտական ուշադրության համար՝ դրանք ամրապնդելու նպատակով՝ ի փառս մեր երկրների եւ ի շահ մեր ժողովուրդների: Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ, Նուրլան Զայրուլայի, քաջառողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am