Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

Armenpress 11:55, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչության դիվանագիտական ծառայության կազմակերպման բաժնի առաջին քարտուղար Էդուարդ Գարեգինի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ 1 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

2020թ. հուլիսի 9-ին Մանվել Ավետիսյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am