Հնդկաստանի արեւելքում առնվազն 17 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով. NDTV

Armenpress 10:39, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Օդիշայի արեւելյան նահանգում առնվազն 17 մարդ Է զոհվել հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղման պատճառով: Ինչպես օգոստոսի 31-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, վարարաջուրը վնասել Է ավելի քան 10,3 հազար տուն նահանգի 30 օկրուգներից 20-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նեշել Է հեռուստաալիքը, հեղեղումը վնասներ Է հասցրել մի տարածքի, որտեղ բնակվում Է 1,4 միլիոն մարդ 3 256 գյուղերում: Իրավիճակը սաստկանում Է այն պատճառով, որ մուսունային տեղատարափ անձրեւները նաեւ դարձել են տեղի ջրամբարի գերլցման պատճառ, ինչի հետեւանքով ստիպված են եղել բացել Հիրակունդ ամբարտակի ջրարգելակները եւ թողնել ջուրը:

Դա նունյպես հանգեցրել Է մի շարք բնակավայրերի ջրածածկման: Ներկայումս իշխանությունները կազմակերպում են տարերքից փախածների ժամանակավոր տեղավորման ճամբարներ: Տուժածներին ապահովում են սննդով եւ առաջին անհրաժեշտության իրերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am