Արցախի նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Փաշինյանին

Armenpress 14:36, 29 Օգոստոս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն հանրապետության շրջաններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am