Պարետը փոփոխություններ է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների դիմակի կրման պահանջներում

Armenpress 18:50, 28 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխություններ է կատարել դիմակի կրման պարտադիր պահանջներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սահմանվել են այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն ու Ամենայն հայոց կաթողիկոսը կարող են դիմակ չկրել:

Ըստ պարետի որոշման փոփոխությունների՝ դիմակ կարող են չկրել Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։

Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am