Մեսսիի հայրն անգլիական Մանչեսթերում է և բանակցություններ է վարում  

Armenpress 11:02, 27 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը Մանչեսթեր քաղաքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Մեսսիի հայրն այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջևը բանակցությունները ընթանում են երկու տարվա պայմանագրի շուրջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am