«Ուրարտու»-ից Այվազովը և Բեգլարյանը հրավիրվել են ազգային թիմ

Armenpress 20:00, 26 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկու դարպասապահները հրավիրվել են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու» ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականը սկսում է Ազգերի լիգայի նախապատրաստությունը։ Ընտրանին օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահներ Անատոլի Այվազովին և Արսեն Բեգլարյանին։

Հավելենք, որ  մեր ընտրանին Ազգերի լիգայում իր ելույթները կսկսի սեպտեմբերի 5-ին, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղով, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կընդունի Էստոնիայի ընտրանուն։

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am