Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Armenpress 10:53, 25 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական տանկերը եւ ինքնաթիռները, ի պատասխան պայթուցիչով օդապարիկների արձակման, Գազայի հատվածում գրոհել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք պայթուցիչով օդապարիկների արձակման, այսօր մեր տանկերն ու ինքնաթիռները հենց նոր հարված հասցրեցին Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական կետերին եւ ստորգետնյա օբյեկտներին»,-ասվում Է Twitter-ում զետեղված բանակի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի սկզբից Գազայից Իսրայելի կողմն սկսել են պայթուցիկ սարքերով օդապարիկներ արձակել:

Ի պատասխան, Իսրայելի բանակը վերջին երկու շաբաթվա ընթացքում ամեն օր հարվածներ Է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am