Հայաստանի շախմատի հավաքականը զիջեց Ռուսաստանին. առցանց Օլիմպիադա

Armenpress 20:06, 23 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հաայաստանի շախմատի ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առցանց Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օնլայն Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց առաջատար Ռուսաստանի հետ և զիջեց 2:5-3:5 հաշվով: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը:

Առցանց Օլիմպիադայի խմբային փուլի ավարտին մնաց 1 տուր: Այն կավարտվի օգոստոսի 23-ին:   Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանցթիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, ՍամվելՏեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:  Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և ԼիլիթՄկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, ՍուսաննաԳաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:  Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am