Շախմատի ընտրանին զիջեց Անգլիային. առցանց Օլիմպիադա

Armenpress 19:13, 23 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի շախմատի հավաքականը պարտություն կրեց առցանց Օլիմպիադայի 7-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին մրցեց Անգլիայի հետ և զիջեց 2:5-3:5 հաշվով: Լևոն Արոնյանը, Լիլիթ Մկրտչյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, իսկ Աննա Սարգսյանը և Էլինա Դանիելյանը պարտություն կրեցին:

Առցանց Օլիմպիադայի խմբային փուլի ավարտին մնաց 2 տուր: Այն կավարտվի օգոստոսի 23-ին:

 Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանցթիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, ԳաբրիելՍարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, ՍամվելՏեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:  Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և ԼիլիթՄկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, ՍուսաննաԳաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:  Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերըկփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  ԱննաՍարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, ՄարիամԱվետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am