Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի վթարային շենքերի հարցը

Armenpress 14:26, 22 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանը հայտնել է մայրաքաղաքում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ։

«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են»,- նշել է ԱՀ նախագահը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը իրենց հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնեն միասնաբար՝ սրտացավ ու նվիրված աշխատանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am