«Շիրակ»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել

Armenpress 17:34, 18 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը (18 վարակակիր, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում), հիմք ընդունելուվ «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի (ժամանակավոր կոմիտե) որոշումները և ՀՀ Առողջպահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայյին կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՖՖ ուղարկված գրությունը, հետաձգվել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ»-«Արարատ» և Հայաստանի առաջնության Առաջին խմբի երրորդ տուրի «Արարատ-2»-ԲԿՄԱ հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: 

Հիմք ընդունելով «Լոռի ՖԱ»-ի գրավոր խնդրանքը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոխել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի՝ օգոստոսի 23-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» հանդիպման անցկացման օրը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ ժամը 17:00-ին: 

Այս տեղափոխությունը հաշվի առնելով՝ փոփոխվել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի ևս 2 հանդիպումների անցկացման ժամկետները: «Վան»-«Փյունիկ» հանդիպումն օգոստոսի 28-ի փոխարեն կկայանա օգոստոսի 29-ին, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, բայց, 17:45-ի փոխարեն կմեկնարկի 19:00-ին:    

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am