Փաշինյանը Կամարիսում ծանոթացավ տեղում գործող ջերմոցային տնտեսության ընթացիկ և զարգացման ծրագրերին

Armenpress 13:35, 18 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամարիս համայնքում այցելեց «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այցելության ընթացքում ծանոթացավ ընկերության ընթացիկ և զարգացման ծրագրերին:

Ընկերության ներկայացուցիչը վարչապետին հայտնեց, որ այժմ իրենք ունեն 149 աշխատակից, որոնց մեծամասնությունը Կամարիս համայնքից է, սակայն աշխատակիցներ կան նաև հարակից 10 համայնքներից:

Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին շրջայց է կատարում Կոտայքի մարզում: Վարչապետին ուղեկցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am