ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

Armenpress 17:48, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մրցավարական դպրոցի refereeeducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am