Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ

Armenpress 16:30, 14 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել Է պետության ղեկավարի ընտրություններում, որոնք կայացան օգոստոսի 9-ին. համապատասխան տեղեկատվությունն օգոստոսի 14-ին հրապարակվել Է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանձնաժողովի որոշմամբ հաստատվել են ընտրությունների արդյունքները: Բելառուսի Հանրապետության նախագահ Է ընտրվել Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոն»,- ասված Է հայտարարության մեջ: Հանձնաժողովի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել Է ձայների 80,1 տոկոսը, իսկ Սվետլանա Տիխանովսկայայի օգտին, որին համարում Էին նրա հիմնական մրցակիցը, քվեարկել Է ընտրողների 10,12 տոկոսը: Մյուս թեկնածուների օգտին ձայները բաշխվել են հետեւայլ կերպ. Անդրեյ Դմիտրիեւ – 1,21 տոկոս, Աննա Կանոպացկայա - 1,68 տոկոս, Սերգեյ Չերչեն – 1,14 տոկոս, բոլորի դեմ – 4,59 տոկոս:

Օգոստոսի 9-ին ելքահարցումների արդյունքների հայտարարումից հետո Մինսկի կենտրոնում եւ հանրապետության որոշ այլ քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերաճել են ընդհարումների իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Դրա հետեւանքով, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ բերման Է ենթարկվել շուրջ 6 հազար մարդ, տուժել են միլիցիայի տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ: Բելառուսի ՆԳՆ-ն օգոստոսի 14-ին հայտնել Է, որ ավելի քան 2 հազար ձերբակալվածներ արդեն բաց են թողնվել տուն, ազատ արձակման գործընթացը շարունակվում Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am