Կանոնների պահպանումն էականորեն բարելավվել է բոլոր տնտեսավարողների մոտ. Ավինյան

Armenpress 13:47, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսչական մարմինների ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ  տնտեսավարողներն ամեն ամիս ավելի պարտաճանաչ վարքագիծ են դրսևորում հակահամաճարակային կանոնները պահպանելու գործընթացում։ Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Եթե հունիս ամսին խախտումները ստուգումների ընթացքում կազմում էին մոտավորապես տուգանվածների 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում մենք հասել ենք մոտավորապես 3.9 տոկոսի: Ընդհանուր առմամբ՝ այստեղ խնդրահարույցն այն է, որ մենք, որպես այդպիսին, ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել, և որոշ տեղերում միգուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգումներ իրականացրել են, բայց դա չի կարելի ասել, որ շատ հստակ կանոնակարգված է եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ արդեն հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան: 

Փոխվարչապետն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ կանոնների պահպանումն էականորեն բարելավել է բոլոր տնտեսավարողների մոտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am