Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական  կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Armenpress 12:32, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն արժանացել է գերատեսչական այդ բարձր պարգևի։

  «Ucom ընկերության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ն․ Հարությունյանին աշխատանքային պարտավորությունների շրջանակում առաջացած մարտահրավերներն արհեստավարժ կերպով հաղթահարելու և արտաքին գործընկերների շրջանում Ucom-ի գործարար համբավը բարձր պահելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Համագործակցության համար» մեդալով պարգևատրված Ն․ Հարությունյանը մասնագիտական օգնություն է ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություններին՝ կատարված հանցագործությունների ընթացքում էլեկտրոնային ապացույցների լիարժեք և օպերատիվ ստացման և բացահայտման գործունեության ապահովման ընթացքում,  ունի ՀՀ ՔԿ հետ երկարամյա գործակցության փորձ ու զգալի ավանդ: Ն. Հարությունյանի կատարած աշխատանքը նշանակալի դեր է ունեցել վերջին շրջանում բազմադրվագ և հասարակական հնչեղություն ունեցող մի քանի քրեական գործերի բացահայտման համար:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am