Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Արագածոտնի մարզում կլինեն գազամատակարարման ընդհատումներ

Armenpress 12:26, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 6-ից մինչև 10-րդ մուտքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի և «ՌՎԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Շիրառ» ՍՊԸ-ի, «Արմենիա Վայն» ՍՊԸ-ի, «Սլոբեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am