ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխավոր վտանգները

Armenpress 21:02, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակը հանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդեպ մարդկանց վստահության նվազման, տնտեսական անհավասարության խորացման և իշխանության չարաշահման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` տեսակապի միջոցով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով`առողջապահական ճգնաժամի և հումանիտար մարտահրավերների դեմ պայքարելու համար համապարփակ մոտեցում է անհրաժեշտ: «Ուսումնասիրելով հորիզոնը` ես երեք հիմնական սպառնալիք եմ տեսնում»,- ասել է նա:

Նախևառաջ Գուտերիշը նկատի է ունեցել «հասարակական վստահության քայքայումը»: «Երկրորդ հերթին դա գլոբալ տնտեսական կարգի ապակայունացումն է: Ես հատկապես մտահոգված եմ սոցիալ-տնտեսական անհավասարության խորացմամբ»,- ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Վերջինս դեմ է արտահայտվել նաև համավարակը իշխանության չարաշահման նպատակով օգտագործելուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am