Բնակիչը խոչընդոտել է ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից. ԱԻՆ

Armenpress 16:12, 12 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 12-ին՝ ժամը 15:35-ին տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը խոչընդոտում է ապօրինի պատշգամբի ապամոնտաժման աշխատանքներին` սպառնալով երեխային ցած նետել պատշգամբից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ վերջինս, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։

ԱԻՆ հոգեբանը դեպքի վայրում բնակչի հետ անցկացրել է հոգեբանական զրույց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պատշգամբն ապամոնտաժվել է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am