ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի

Armenpress 14:33, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին կանցկացնի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգում Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է:

Նիստերն առցանց ռեժիմով հեռարձակվում են ՀՀ կառավարության «Յութուբ»-ի պաշտոնական ալիքով,  ՀՀ վարչապետի և կառավարության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am