Ռուսաստանն աշխարհում առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցեց

Armenpress 13:02, 11 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդացությունը, հայտնել Է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որքան ինձ հայտնի Է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել Է նախագահը:

Պուտինը հուսով Է, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am