Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Armenpress 18:33, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ` Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am