Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է 50 հա խոտածածկ տարածք․ հրդեհաշիջմանը մասնակցել է 39 փրկարար

Armenpress 18:11, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 10-ին, ժամը 11։34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և երեք օպերատիվխումբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։02-ին և մարվել՝ 16։51-ին։ Այրվել է 50 հա բուսածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 39 փրկարար ծառայող, կոմունալ ծառայության յոթ աշխատակից և ոստիկանության երկու աշխատակից։

Դեպքի վայրում աշխատել է երկու ջրատար տեխնիկա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am