ԲԸՏՄ-ն արձանագրել է խախտումների թվաքանակի նվազում

Armenpress 17:47, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է կատարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տեսչական մարմնի մասնագետները ոստիկաններիհետ համատեղ դիտարկել են,թե զբոսայգիներում որքանով են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։

Էական խախտումներ չեն հայտնաբերվել, նկատվել են դիմակը սխալ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի թերություններ։

Նոր կորոնավիրուսային(COVID-19) հիվանդության տարածումը կանխելու նպատակով տեսուչների իրականացրածամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել է խախտումների թվաքանակի զգալի նվազում։

Տեսչական մարմիննարտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված շարունակում է լայնամասշտաբ մշտադիտարկումները Երևանում և հանրապետության տարբեր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am