Ռուսաստանից ԷլեկտրաԷներգիայի արտահանումն առաջին կիսամյակում կրճատվել Է 45,7 տոկոսով

Armenpress 15:53, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների ծավալը 2020 թվականի հունվար-հունիսին 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 45,7 տոկոսով՝ մինչեւ 5,29 մլրդ կվտ.ժամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ): Արտահանումը դրամական արտահայտությամբ կազմել Է 208,5 մլն դոլար (-45,5%): Հունիսին մատակարարումների ծավալը կազմել Է 980,4 մլն կվտ.ժամ (36,9 մլն դոլար):

Մատակարարումների ծավալն ամառվա առաջին ամսին ավելացել Է մայիսի վաճառքների համեմատությամբ: ԷլեկտրաԷներգիայի ներմուծումն առաջին կիսամյակում կազմել Է 634,5 մլն կվտ.ժամ (11,9 մլն դոլար), ինչը 24,6 տոկոսով պակաս Է 2019 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Մասնավորապես, հունիսին արտասահմանից ՌԴ են մատակարարել 111,6 մլն կվտ.ժամ, ինչը 6,7 տոկոսով պակաս Է մայիսյան մատակարարումների ծավալից: ՌԴ-ից արտահանման-ներմուծման օպերատորը «Ինտեր ՌԱՕ» արդյունաբերա-ագրարային միավորումն Է: Ընկերությունն ավելի վաղ չի բացառել արտասահման մատակարարումների նվազումը 2020 թվականին 50 տոկոսով՝ անսովոր տաք ձմռան եւ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am