Հայկական ակումբները գիտեն մրցակիցներին Եվրոպայի լիգայում

Armenpress 15:39, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացել է Եվրոպայի լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հայկական ակումբների համար հայտնի են դարձել նրանց մրցակիցները: Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն կմրցի ղազախական «Կայրաթ»-ի հետ: Հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ:

«Ալաշկերտ»-ն ուժերը կչափի մակեդոնական «Ռենովա»-ի հետ: Այս թիմերի հանդիպումը կկայանա Երևանում: 

Եվ «Շիրակ»-ի մրցակիցը ռումինական «Ստյաուա»-ն է: Խաղը կկայանա օգոստոսի 27-ին` Բուխարեստում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am