Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար

Armenpress 14:37, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքի Հանրապետության հայկական համայնքը «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին նվիրաբերելու նպատակով հավաքել է 90 հազար 700 ԱՄՆ դոլարի չափով գումար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են հիմնադրամից։

«Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք, ովքեր մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հրաչյա Փոլադյանին, ով չխնայեց որևէ ջանք համայնքի այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։Երախտապարտ ենք համայնքի յուրաքանչյուր անդամին օգնելու պատրաստակամության և ներդրած յուրաքանչյուր լումայի համար։ Համայնքի նման աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին»,- նշում են «1000+» հիմնադրամից և հավելում, որ նմանատիպ ամուր կապի շնորհիվ է, որ հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am