Պուտինը շնորհավորել Է Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Armenpress 14:33, 10 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Է Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում Է, որ Ռուսաստանի ղեկավարը համապատասխան շնորհավորական հեռագիրն ուղարկել Է Լուկաշենկոյին: «Ակնկալում եմ, որ Ձեր պետական գործունեությունը կնպաստի ռուս-բելառուսական փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում, Միութենական պետության շրջանակներում համագործակցության խորացմանը, Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի գծով ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ռազմաքաղաքական կապերի ամրապնմանը: Դա, անկասկած, համապատասխանում Է Ռուսաստանի եւ Բելառուսի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,-ընդգծվում Է հեռագրում: Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: Նախնական արդյունքների համաձայն, Լուկաշենկոն հավաքում Է ընտրողների ձայների 80,23 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am