Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, շոգը կնահանջի 3-5 աստիճանով

Armenpress 13:20, 9 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ արագություն: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ: Քամին կլինի  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am