Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել. Մխիթարյան

Armenpress 12:15, 8 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է իտալական ակումբում ևս մեկ մրցաշրջան անցկացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայ կիսապաշտպանը խոսել է ՈՒԵՖԱ-ի մամուլի բաժնի հետ զրույցում: ««Ռոմա»-ի հետ համաձայնություն ունենք, որ կխաղամ Հռոմում մինչև 2021 թվականը և դրա համար շատ ուրախ եմ: Հռոմում միշտ էլ ինձ տանն եմ զգացել: Թեպետ երկու վնասվածք ստացա, բայց առաջին մրցաշրջանը «Ռոմա»-ում հաջող էր: Լավ մարզավիճակում եմ, և կցանկանայի պահպանել այն»,-ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Իտալիայի արդեն իսկ ավարտված առաջնությունում «Ռոմա»-ն գրավեց 5-րդ հորիզոնականը, իսկ օրեր առաջ էլ դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից` զիջելով իսպանական «Սևիլիա»-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am