Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ 

Armenpress 19:50, 7 Օգոստոս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ստեփանակերտում հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Բերտրան Լամոնի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Թովմասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Արցախի Ազգային ժողովի նախագահը իր խոսքում բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելության իրականացումն Արցախում՝ շեշտելով, որ կազմակերպության կողմից չեզոք միջնորդի դերը և հումանիտար շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործունեությունն անչափ կարևոր է: «Համոզված եմ, որ ԿԽՄԿ պատվիրակությունն այսուհետ ևս ակտիվորեն կշարունակի աշխատանքների իրականացումն Արցախում՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցելով առկա խնդիրների լուծմանը: Այդ համատեքստում կարևորում եմ նաև պետական կառույցների աջակցությունը և փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ»,- գրել է Թովմասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am