Նշվել են այն մթերքները, որոնք մյուսներից ավելի շատ են կուտակում ռադիացիան

Armenpress 14:29, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքներից ամենաշատ ռադիոնուկլեիդներ կարող են կուտակել հապալասը, լոռամրգին եւ սնկերը. գրեթե ամեն տարի շուկաներում հայտնվում եւ վաճառքից հանվում են այդպիսի ապրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում:

«Հապալասը, լոռամրգին եւ սնկերը մյուս սննդամթերքներից ավելի շատ կարող են կուտակել ռադիոնուկլեիդներ… Գործնականում ամեն տարի շուկաներում հայտնվում եւ վաճառքից հանվում են «անտառի բարիքները»՝ ռադիացիոն բարձր ֆոն ունեցող հատապտուղները եւ սնկերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Վնասակար մթերքների առաջացման աղբյուր են հանդիսանում այն տարածքները, որոնք աղտոտվել են Չեռնոբիլի վթարից հետո, ընդ որում դրանց «ներկրման դեպքերը բացառիկ են, ճշտել են մամուլի ծառայությունում:

Ավտոմեքենաներով զբոսաշրջիկները, ճանապարհորդները հաճախ են Բելառուսից վնասակար սնկեր ու հատապտուղներ բերել, որ գնել են տեղի բնակիչներից, որոնք վաճառում են այն, ինչ հավաքել են հենց ճանապարհի մերձակայքից, պարզաբանել են մամուլի ծառայությունում: «Պոտենցիալ տեխնոծին տարրեր կարող Է պարունակել կեղծամակնիշ տավարի միսը: Ռադիոնուկլեիդներով մսի վարակումը կարող Է տեղի ունենալ «կեղտոտ» տարածքներում, որտեղ ապրելն արգելված Է»,-ընդգծել են գերատեսչությունում: Մյուս տեսակների մթերային ապրանքներում ռադիացիոն բարձր ֆոն գործնականում չի արձանագրվում, նշել են Ռոսպոտրեբնադզորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am