Ջորջ Քլունին 100 հազ. դոլարի նվիրատվություն կանի Լիբանանի բարեգործական ընկերություններին պայթյունից

Armenpress 13:13, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ լիբանանյան ծագմամբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին 100 հազար դոլարի նվիրատվություն կկատարեն Լիբանանի բարեգործական կազակերպություններին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամուսնական զույգի հայտարարության մեջ, որն օգոստոսի 6-ին հրապարակվել Է Variety հանդեսում:

«Մենք երկուսս շատ խիստ տագնապած ենք Բեյրութի բնակիչների համար այն ավերածությունների պատճառով, որոնց նրանք ենթարկվեցին վերջին օրերին: Մենք 100 հազար դոլար ենք նվիրաբերում օգնություն ցուցաբերող երեք կազմակերպությունների՝ Լիբանին Կարմիր Խաչին, Impact Lebanon-ին եւ Baytna Batak-ին: Հուսով ենք, որ մյուսները նույնպես կօգնեն իրենց հնարավորությունների չափով»,- նշված Է հայտարարության մեջ: Նավահանգստի պահեստում հուժկու այթյունը որոտացել Է օգոստոսի 4-ին: Պայթյունի ալիքից ոչնչացել եւ վնասվել են տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել Է անօթեւան: Զոհվել Է 149 մարդ, տուժել՝ շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել Էին տակավին վեց տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am