Մեկնարկել են Սիրիա մեկնող անձնակազմի վերապատրաստման դասընթացները. ՀԱՓԿ

Armenpress 12:39, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կետրոնում մեկնարկել է Սիրիա մեկնող հերթական անձնակազմի վերապատրաստման դասընթացները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:

Այս դասընթացների նպատակն է սակրավորներին տալ հումանիտար ականազերծման բոլոր անհրաժեշտ հմտությունները ձեռքով ականազերծում իրականացնելու համար Սիրիայի Արաբական Հանապետությունում՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների և Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունների կենտրոնի կողմից հավաստագրված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի:

Դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am