Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Armenpress 09:42, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան երկարատև դադարից հետո վերսկսվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՉԼ 1/8 եզրափակչում «Յուվենտուս»-ն ուժերի կչափի ֆրանսիական «Լիոն»-ին: Թիմերի առաջին խաղում «Լիոն»-ը հաղթել էր նվազագույն հաշվով: Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն կփորձի գերազանցել Մադրիդի «Ռեալ»-ին: Առաջին խաղում հաղթել էր «Մանչեսթեր Սիթի»-ին 2:1 հաշվով: Երկու հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի բոլոր խաղերը կանցկացվեն Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am