ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ

Armenpress 19:21, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այցելել է Տավուշի մարզ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը,  փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը, ՀՀ ԱԺպատգամավոր Վահե Ղալումյանն այցելել են Բերդ համայնքի Պառավաքար, Ներքին Կարմիր Աղբյուր,Այգեձոր գյուղեր՝ ծանոթանալու համայնքի խաղադաշտերի ներկա վիճակին և առկա խնդիրներին:

«Ցանկությունը շատ մեծ է, որ Բերդի տարաշրջանի բոլոր համայնքներն ունենան ֆուտբոլ խաղալու տեղ: Անելու ենք հնարավորին ամեն բան, որ երեխաներն ունենան այդ հնարավորությունը»,-ասել է Մելիքբեկյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ տավա ընթացքում 51 փոքրմարզադաշտ է կառուցել մարզերում: ՀՖՖ-ն նպատակ ունի մինչև 2025 թվականը Հայաստանի ամբողջտարածքում կառուցել 300 փոքր մարզադաշտ արհեստական խոտածածկով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am