Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Armenpress 17:47, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ շարունակել են հերթական խստացված ստուգայցը մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Զբոսայգիների, բացօթյա հանգստի գոտիների լայնածավալ դիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել։

Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերի  ընթացքում կտորե դիմակ կրող անձանց տրամադրել են գործարանային արտադրության բժշկական դիմակներ, հիշեցրել դրանք պարբերաբար փոխելու մասին և կոչ արել հետամուտ լինել ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոններին։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով՝ ԲԸՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողական գործառույթներ իրականացնել մայրաքաղաքի վարչական շրջաններում և հանրապետության մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am