ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ

Armenpress 15:18, 6 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ավելի քան 33 միլիոն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը վերաբերում Է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյանենի հեռախոսազրույցի արդյունքներին: «Եվրահանձնաժողովն ավելի քան 33 միլիոն եվո Է մոբիլիզացնում անհետաձգելի կարիքների, բժշկական աջակցության եւ սաքավորումների, ինչպես նաեւ (Բեյրութի) կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանության համար: Եվրահանձնաժողովը կքննարկի հետագա օժանդակության հարցը՝ կախված հումանիտար կարիքների ընթացիկ գնահատումից»,- նշված Է այնտեղ: Ֆոն դեր Լյայենն «առանձնապես նշել Է փորձագետների եւ սարքավորանքի մոբիլիզացման հնարավորությունը լայնընդգրկուն վնասը գնահատելու եւ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու գործում»: «Դա կարող Է կարեւոր նշանակություն ուենանալ ոչ միայն քաղաքացիական կառույցների, այլեւ Բեյրութի նավահանգստի վերականգնման համար»,- ասված Է հայտարարուկթյան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am