Ֆուտբոլի ընտրանու դարպասապահը` «Վան»-ի ֆուտբոլիստ

Armenpress 23:23, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահը միացել է Չարենցավանի «Վան»-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբին է միացել նաև «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Հենրի Ավագյանը։ «Ալաշկերտի» կազմում Ավագյանը դարձել է գավաթակիր։ Հենրին Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում մինչ այս անցկացրել է դեռ մեկ հանդիպում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակմանհետկապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:  Բարձրագույն խմբումառաջինտուրում կմրցեն հետևյալ զույգերը՝   «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»,  «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:     

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am