«Փյունիկ»-ը նոր համալրում ունի

Armenpress 12:54, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ,  5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Ավանեսյանը հանդիսանում է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ և «Փյունիկում» է վարձակալական հիմունքներով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը դարպասապահ Անդրիա Դրագոևիչի հետ։ 

28-ամյա դարպասապահը 2018 թվականից էր «Փյունիկում»։ 28-ամյա չեռնոգորիացի դարպասապահը այս թիմում մասնակցել էր 58 խաղի։ 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am