«Հիրքան» Իրանի ազգային երաժշտության համույթը նվաճեց «Արտ մյուզիք»  արվեստի փառատոնի առաջին մրցանակը

Armenpress 16:40, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիրքան» Իրանի ազգային երաժշտության համույթը, որը կազմված է Հայաստանի տարբեր համալսարաններում սովորող իրանցի ուսանողներից, այս տարի մասնակցել է «Արտ մյուզիք» արվեստի միջազգային փառատոնին  և «Ազգային նվագարանների համույթ» անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համույթի անդամներ Սեյեդե Սահար Հոսեյնիսաբերը՝ «Քանոն», Ռաբիյե Բաբոկանի Լալեն՝ «Սանթուր» անվանակարգում և Դոնյա Ֆարոխմանեշը՝ «Ուդ» անվանակարգում իբրև անհատ կատարողներ արաժանացել են երկրորդ մրցանակի:

Վերոնշյալ համույթը նախորդ տարի ևս արժանացել էր երկրորդ մրցանակի, իսկ խմբի ղեկավար և մենակատար Ալի Ախավան Սալամաթը ժուրիի կարգավիճակով հանդես էր եկել «Դասական երաժշտություն» անվանակարգում:

Համույթը ստեղծվել է 2017 թվականին ԻԻՀ-ն դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի աջակցությամբ:

«Արտ մյուզիք» արվեստի 11-րդ փառատոնն այս տարի անցկացվել է առցանց հարթակում: Այն մեկնարկել է հունիսին, ավարտվել՝ հուլիսին:

Փառատոնն ընդգրկում էր անվանակարգեր արվեստի տարբեր ոլորտներում: Փառատոնի նպատակն էր հայտնաբերել և ներկայացնել հանրությանը տաղանդավոր կատարողներին, ստեղծագործողներին և արվեստի տվյալ ոլորտում հնարավորինս աջակցել նրանց առաջընթացին և փորձի փոխանակմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am