Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց այլ ակումբ  

Armenpress 13:07, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ռուսաստանյան «Տամբովի» մամուլի ծառայությունը: Հայ հարձակվողը երկու տարվա պայմանագիր է ստորագրել այս ակումբ հետ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի» ակումբից: Կարապետյանը «Սոչիի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Նա ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am